Աշխարհ

03.02.2021 15:57


Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա-Երևան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները:

2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջև գործում է «Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:

ՌԴ կառավարությունը փետրվարի 3-ի հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ վերականգնվում է օդային հաղորդակցությունը նաև Ադրբեջանի հետ՝ Մոսկվա-Բաքու շաբաթական երկու չվերթով:

Այս խորագրի վերջին նյութերը