Լրահոս

18.05.2011 15:19


Հայաստանի ներքին շուկայում տարեկան 10-40 հազար ավտոմեքենա է սպառվում

Այսօր Ազգային ժողովում անդրադառնալով պատգամավորներից մեկի այն դիտարկմանը, որ բարձր մաքսատուրքերի պատճառով Վրաստանից մեքենա ներկրողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասել է, թե որքան էլ մաքսատուրքերը բարձր են, հայերը շարունակում են մեքենաներ ներկրել։ «Խնդիրը քննարկվել է բազմաթիվ անգամներ: Հայաստանի ներքին շուկայում տարեկան 10-40 հազար ավտոմեքենա է սպառվում: Սա եկամտային ծանրագույն հարկերից է: Ինչքան էլ մաքսատուրքերը բարձր են, մարդիկ մեքենաներ բերում են»,- նշել է Արմեն Ալավերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը