Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) առաջիկայում կներկայացնի բեռնափոխադրող ընկերությունների կողմից մրցակցային օրենքների խախտումների վերաբերյալ իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Ապրիլի 6-ին ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ էր հարուցել 4 բեռնափոխադրող ընկերությունների նկատմամբ՝ հիմք ընդունելով այն հրապարակումները, որ տարեսկզբին այդ ընկերությունները բարձրացրել են Թուրքիայից և Չինաստանից ներկրվող ապրանքների համար առևտրականներից գանձվող վճարի չափը, մասնավորապես Թուրքիայից ներկրվող ապրանքի մեկ կիլոգրամի մաքսազերծումը 4 դոլարից դարձել է 8 դոլար:
Մայիսի 13–ին հանձնաժողովը մեկ անգամ ևս ընդառաջել է բեռնափոխադրողներին։ Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները հանձնաժողովից խնդրել էին հավելյալ ժամանակ տրամադրել վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար:
ՏՄՊՊՀ–ն կներկայացնի բեռնափոխադրումների ոլորտում հայտնաբերած խախտումները

7or.am