Լրագրողների հետ հանդիպման ժամանակ բողոքելով Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ու Երևանի մշակույթի պետական քոլեջի միավորման որոշումից՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս Անահիտ Մազմանյանը հայտարարել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունում չմտածված որոշումներ են կայացվում։
–ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ իրենք ցանկանում են ստեղծել բազային քոլեջ։ Ես այս ամենից կարող եմ ենթադրել, որ մեր նախարարը պարզապես «բազա» բառի իմաստը չի հասկանում։ Բազային քոլեջ ունի Ագրարային համալսարանը, որը հենց այդ բուհի համար է կադրեր պատրաստում։ Բազային քոլեջ ունի Մանկավարժականը, որն էլի այդ բուհի համար է կադրեր պատրաստում, իսկ ո՞ւմ համար է կադրեր պատրաստելու այս բազային քոլեջը՝ Թատերականի՞, Կոնսերվատորիայի՞, Ակադեմիայի՞, թե՞ միասին բոլորի համար։ Եթե այդպես է, ուրեմն պետք է այս բոլորը միավորվեն, որովհետև բազային քոլեջը սա է ենթադրում,–ասել է նա։
Ըստ Անահիտ Մազմանյանի՝ ո՛չ կանոնադրություն կա, ո՛չ մշակված ծրագիր՝ ինչպես են շարունակելու իրենց գործունեությունը քոլեջները։
–Սա միայն մի բան է հուշում. մեր կառավարությունում նախարարներ նշանակվում են՝ հաշվի առնելով ոչ թե մարդկանց կարողությունները, այլ կուսակցական պատկանելությունը։ Ես կո՛չ եմ անում՝ հարգելի՛ կառավարություն, մենք Ձեզ շատ ենք հարգում, բայց խնդրում ենք Մշակույթի նախարար նշանակելիս ընտրել կոմպետենտ մարդու,–ասել է նա։
Մշակույթի նախարարը կոմպետենտ չէ՞

7or.am