Լրահոս

18.05.2011 12:54


ՄԻՊ–ը հայտարարել է, որ այսօր դատավորներն իրենց անկախ են զգում օրենքից

ՄԻՊ–ը հայտարարել է, որ այսօր դատավորներն իրենց անկախ են զգում օրենքից

Այսօր տեղի ունեցած «Արդար դատաքննության իրավունք» ֆորումի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ 2011թ. հունվարի 1-ից ՀՀ մարդու իրավքունքների պաշտպանն ունի կարգապահական վարույթ հարուցելու դիմում ներկայացնելու լիազորություն:

Նա նաև ավելացրել է, որ անկախ դատարան նշանակում է անկախություն վերադասից և հարևան-բարեկամներից, իսկ այսօր դատավորներն իրենց անկախ են զգում օրենքից։

–Ո՞վ է դատելու դատավորներին, երբ ոչ ոք լիազորված չէ վերահսկել դատարանների աշխատանքը: Արդարադատության խորհուրդն այսօր հանրային որոշակի հսկողության մեխանիզմ է, որի մեծամասությունը կազմված է դատավորներից,-հայտարարել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը