Լրահոս

18.05.2011 12:50


Մարի Յովանովիչ. «Հայաստանն իր լիարժեք ներուժն իրագործելու համար պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա՝ այդ թվում նաև կանանց»

«Հայաստանն իր լիարժեք ներուժն իրագործելու համար պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա՝ այդ թվում նաև կանանց»,– Երևանում մեկնարկած  «Խրախուսել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը. Կանանց համազգային համաժողով և հայեցակարգ» խորագրով երկօրյա համաժողովի  բացման իր խոսքում ասել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը։  Հմաժողովին մասնակցում են  ՀԿ–ների, պետական մարմինների, գիտական ոլորտի և քաղաքական կուսակցությունների առաջնորդ կանայք։

Համաժողովոի բացմանը ներկա են եղել ԱՄՆ և Եվրոպայի ճանաչված կին քաղաքական գործիչներ: Հյուրերի թվում էին, դեսպան Մերիլ Ֆրանկը (ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի ,Կանանց կարգավիճակե հանձնաժողովում), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն (նստավայրը` Թիֆլիս), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բլագորոդնա Մինգովա Կրեպիեվան, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ԱՄՆ Միզուրի նահանգի պետքարտուղար Ռոբին Կարնահանը, և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը:

Այս խորագրի վերջին նյութերը