Լրահոս

18.05.2011 12:33


Միրոնովի ճակատագիրը մազից է կախված

Միրոնովի ճակատագիրը մազից է կախված

Սերգեյ Միրոնովի՝ Դաշնային խորհրդի խոսնակի աթոռը երերում է։ Այդ պաշտոնից հետ կանչել սպառնացել են նրան այնտեղ գործուղած միացյալռուսաստանականները։ Դատելով ամեն ինչից՝ սպառնալիքը կիրականացվի. Միրոնովին կանչել են Պետերբուրգի Օրենսդրական խորհուրդ, որտեղ էլ ծրագրում են նրան զրկել սենատորի լիազորություններից։

«Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավորները Սանկտ–Պետերբուրգի խորհրդարանում Միորոնովին անցած շաբաթ տեղեկացրել էին, որ իրեն ուզում են Դաշնային խորհրդից հետ կանչել։

–Միտումը պարզ է՝ արդեն 10 տարի Վերին պալատում քաղաքային խորհրդարանը ներկայացնող սենատորն իրավունք չունի անպատասխանատու արտահայտություններ թույլ տալ։ Հենց այդպիսին են Պետերբուրգի կոռումպացված լինելու մասին Միրոնովի հայտարարությունները,–բացատրել է Օրենսդրական խորհրդի խոսնակ Վադիմ Տյուլպանովը։

Սերգեյ Միրոնովի ճակատագիրը վերջնականապես կորոշվի մայիսի 18–ին Պետերբուրգի Օրենսդրական խորհրդի նիստում։ Սենատորի պաշտոնից հետ կանչվելուց հետո Միրոնովն ինքնաբերաբար հրաժեշտ կտա նաև խորհրդարանի Վերին պալատի խոսնակի աթոռին։ Այնուհետև մեծամասնություն կազմող «Միացյալ Ռուսաստանը» պետք է Դաշնային խորհուրդ ուղարկելու համար նոր ներկայացուցիչ ընտրի։

Այս խորագրի վերջին նյութերը