Աշխարհ

02.02.2021 09:36


Մյանմայում ռազմական հեղաշրջումից հետո զինվորականները մի քանի հարյուր մարդ են ձերբակալել

Մյանմայում ռազմական հեղաշրջումից հետո զինվորականները մի քանի հարյուր մարդ են ձերբակալել

Մյանմարի ռազմական իշխանություններն, ընդհանուր առմամբ, ձերբակալել են մի քանի հարյուր մարդու, այդ թվում՝ իշխող «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավարությանը, փոխանցում է EADaily-ն։

Ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մյանմարի մայրաքաղաք Նայպյիդոյում ձերբակալվել են խորհրդարանի բոլոր պատգամավորները։ Գործակալության տվյալներով՝ ձերբակալվել են նաև իշխող կուսակցության ղեկավարների ընտանիքի բազմաթիվ անդամներ։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում են երկրի խորհրդարանում Մյանմարի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կուսակցությունների պատգամավորները, որոշ հասարակական գործիչներ, որոնք քննադատել են զինվորականներին:

Նախօրեին հաղորդվել էր, որ Մյանմարում զինվորականները ձերբակալել են «Ազգային լիգա հանուն ժողովրդավարության» կուսակցության ղեկավար և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիին, նախագահ Վին Մյինային և այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

Մյանմարի զինվորական հեռուստատեսությունը հաղորդել է երկրում մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին:

Պետական հեղաշրջման արդյունքում պետական իշխանությունը երկրում անցել է Մյանմարի զինված ուժերի գլխավոր հրամանատար Մին Աունգ Խլայնուի ձեռքը, իսկ նախագահի պաշտոնակատար է դարձել փոխնախագահ Մյինգ Շվեն:

Այս առնչությամբ զինվորականները հայտարարել են, որ ձերբակալություններն անցկացրել են ի պատասխան «ընտրությունների կեղծման», որոնք երկրում անցկացվել են 2020 թվականի նոյեմբերին 8-ին։

Այս խորագրի վերջին նյութերը