Լրահոս

18.05.2011 11:16


Թալիբները Պակիստանում հարձակվել են անցակետի վրա

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, Պակիստանի  հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Փեշավար  քաղաքում թալիբները հարձակվել են անցակետի վրա, որի հետևանքով 2 ոստիկան զոհվել է, իսկ առնվազն 5–ը՝ վիրվորվել։

Տեղի ոստիկանների հաղորդած  տվյալների համաձայն՝ հարձակմանը մասնակցել է շուրջ 100 գրոհային։ 3–ժամանոց մարտի ժամանակ նաև առնվազն  10 թալիբ է սպանվել։

Սա գրոհայինների ևս մեկ  հարձակում եղել է  ամերիկյան հատուկ ջոկատայինների կողմից Ուսամա բեն Լադենի սպանվելուց հետո։

Անցած շաբաթ ոստիկանական կենտրոնի վրա մահապարտ ահաբեկիչները երկու հարձակում են իրականացրել։ Ավելի  ուշ այդ հարձակումների պատասխանատվությունն իր վրա էր վերցրել  «Թալիբան» խմբավորումն ու հայտարարել, թե դա բեն Լադենի սպանության համար վերեժ է։

Այս խորագրի վերջին նյութերը