Հրապարակվել են համացանցի զարգացման ոլորտում ԱՄՆ առաջնահերթությունները
Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակվել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ընդունած «Համացանցային տարածության վերաբերյալ միջազգային ռազմավարություն» փաստաթուղթը։
Դրանում, մասնավորապես, ասված է, որ Միացյալ Նահանգների նպատակը բաց, հուսալի, անվտանգ ու փոխազդեցության հնարավորություն ապահովող ինտերնետ-տարածության կառուցումն է:
Փաստաթղթում նշվում է նաև ինտերնետ-տարածության զարգացման ոլորտում ԱՄՆ 7 առաջնահերթությունները՝ տնտեսության և առևտրի ոլորտներում միջազգային ստանդարտների ներմուծում, ցանցերի անվտանգության ապահովում, օրենսդրության կատարելագործում, ռազմական համագործակցություն, կարգավորիչ համակարգերի ստեղծում, գիտելիքների ու փորձի փոխանակություն և համացանցից օգտվողների հիմնական իրավունքների պահպանության վերահսկողություն, այդ թվում նաև` անձնական տվյալների գաղտնիության իրավունքը: