ԱՄՀ ղեկավար Ստրոսս Կանի նկատմամբ աննախադեպ հսկողություն է սահմանվել՝ ինքնասպանությունը կանխելու համար
Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, Նյու Յորքի «Ռայքերս Այլենդ» բանտային համալիրում, որտեղ պահվում է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոսս Կանը, ծառայողներին հրամայված է ուշադիր հսկել նրան՝ ինքնասպանությունը կանխելու համար։
Գործակալության աղբյուրը պդնում է, թե պարտադիր բժշկական զննման ժամանակ Ստրոսս Կանը հոգեբույժին այնպիսի բաներ է ասել, որը բժիշկներին հարկադրել է զգուշանալ, թե նա կարող է ինքնասպանությամբ վերջ տալ իր կյանքին։
ԱՄՀ–ի ղեկավարի նկատմամբ աննախադեպ հսկողություն է սհմանվել։ Մասնավորապես, «Ռայքերս Այլենդ»–ում Ստրասս Կանին հատկացվել է մի ամբողջ թև՝ 14 բանտախցերով, բացի դա՝ նրան հատկացվել է շուրջօրյա շնչառություն ապահովող սարքավորում, քանի որ քնի ժամանակ բանկիրի շունչը կտրվում է։ Պահակները նրա բանատխցի առջև շուրջօրյա հսկողություն են իրականացնում։
Հիշեցնենք, որ ԱՄՀ–ի ղեկավարը մեղադրվում է Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։