Ճգնաժամին դիմակայելու համար ՀԲ–ն Հայաստանին առաջարկում է բարձրացնել նպաստների չափը և ավելացնել հասցեականությունը
Ապրիլի 14-ին,«ՀամաշխարհայինտնտեսականճգնաժամիսոցիալականազդեցությունըՀայաստանիվրա» թեմայով համաժողովի ժամանակ նշվել է, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի իրագործումն արագացնելու հանձնառություն, որն իրականացվում է Միջազգային զարգացման ընկերակցության նորաստեղծ «Արագարձագանքմանհիմնադրամի» միջոցով: Ավելին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար ԱրիստոմենեՎարուդակիսը հայտարարեց, որ «Հայաստանումտնտեսականաճըհանգեցրելէաղքատությանէականնվազեցմանը, բայցայսնվաճումներնայժմվտանգվածեն»
Ճգնաժամից հնարավորինս առանց ցնցումների դուրս գալու համար ՀԲ գլխավոր տնտեսագետ Լիր Էրսադոն Հայաստանին խորհուրդ է տալիս մի շարք երկրների նման, ի թիվս այլ միջոցառումների, ավելացնել ընտանեկան և գործազրկության նպաստները ու բարձրացնել դրանց հասցեականությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2009թ. հունվարից թե՛ ընտանեկան նպաստի, թե՛, առհասարակ, պետական նպաստների գումարները բարձրացվել են, այդ թվում՝ բազային նպաստի չափն ավելացել է 25%-ով, ընտանեկան նպաստինը՝ 11%-ով։
-Պետական մի շարք այլ նպաստներ բարձրացել են շատ ավելի մեծ չափերով, բարձրացվել են նաև կենսաթոշակները, ավելի քան 17 %-ով՝ ապահովագրական և սոցիալական կենսաթոշակները։ Սրա հաշվին, սակագների այն բարձրացումները, որ ունենք 2009թ. ապրիլի 1-ից, կարծում եմ, լիովին կչեզոքացվեն։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս առումով որևէ խնդիր չենք ունենա,- «7 օր»-ին ասաց Ա. Համբարձումյանը։
Ի դեպ, նրա խոսքերով՝ ռիսկային խմբերը համալրել են այն ընտանիքները, որտեղ կան և՛ թոշակառուներ, և՛ անչափահասներ, և՛ աշխատունակ տարիքի քաղաքացիներ, ինչպես նաև բնակչության այն հատվածը, որը զրկվել է արտերկրից ստացվող տրանսֆերտների ինչ-որ մասից, կորցրել աշխատանքը և այլն։
Ինչ վերաբերում է հասցեականությանը, նախարարի խոսքերով՝ դեռևս 2008թ. աշնանից այդ ուղղությամբ հետևողական քայլեր ենք ձեռնարկել։
-Արդյունքում այսօր մենք ընտանեկան նպաստի համակարգն էապես մաքրել ենք, այսինքն՝ զգալի թվով ընտանիքներ, ովքեր ամենատարբեր կեղծ փաստաթղթերի ներակայացմամբ ընդգրկվել էին համակարգ, այսօր համակարգից դուրս են մնացել, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի իրականում անապահով ընտանիքները կարողանան դիմել, փաստագրվել և նպաստի իրավունք ձեռք բերել։ Միայն վերջին 3 ամսվա ընթացքում 30 հազար ընտանիք, ովքեր նախորդ 6 ամսվա ընթացքում փաստագրված չէին եղել, դիմել են սոցիալական ծառայություններին, փաստագրվել և նրանց գերակշիռ մասը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք,- ասաց Ա. Համբարձումյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց նաև, որ նպաստների չափերի բարձրացման կոնկրետ հնարավորությունները դեռ քննարկվում են, սակայն կարծում են, որ պետական բյուջեով նախատեսված գումարները բավարար են տարեկան կտրվածքով լրացուցիչ ֆինանսական հատկացման խնդիր չունենալու համար։
Ճգնաժամին դիմակայելու համար ՀԲ–ն Հայաստանին առաջարկում է բարձրացնել նպաստների չափը և ավելացնել հասցեականությունը
Ապրիլի 14-ին,«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով համաժողովի ժամանակ նշվել է, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի իրագործումն արագացնելու հանձնառություն, որն իրականացվում է Միջազգային զարգացման ընկերակցության նորաստեղծ «Արագ արձագանքման հիմնադրամի» միջոցով: Ավելին, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտարարեց, որ «Հայաստանում տնտեսական աճը հանգեցրել է աղքատության էական նվազեցմանը, բայց այս նվաճումներն այժմ վտանգված են»
Ճգնաժամից հնարավորինս առանց ցնցումների դուրս գալու համար ՀԲ գլխավոր տնտեսագետ Լիր Էրսադոն Հայաստանին խորհուրդ է տալիս մի շարք երկրների նման, ի թիվս այլ միջոցառումների, ավելացնել ընտանեկան և գործազրկության նպաստները ու բարձրացնել դրանց հասցեականությունը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2009թ. հունվարից թե՛ ընտանեկան նպաստի, թե՛, առհասարակ, պետական նպաստների գումարները բարձրացվել են, այդ թվում՝ բազային նպաստի չափն ավելացել է 25%-ով, ընտանեկան նպաստինը՝ 11%-ով։
-Պետական մի շարք այլ նպաստներ բարձրացել են շատ ավելի մեծ չափերով, բարձրացվել են նաև կենսաթոշակները, ավելի քան 17 %-ով՝ ապահովագրական և սոցիալական կենսաթոշակները։ Սրա հաշվին, սակագների այն բարձրացումները, որ ունենք 2009թ. ապրիլի 1-ից, կարծում եմ, լիովին կչեզոքացվեն։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս առումով որևէ խնդիր չենք ունենա,- «7 օր»-ին ասաց Ա. Համբարձումյանը։
Ի դեպ, նրա խոսքերով՝ ռիսկային խմբերը համալրել են այն ընտանիքները, որտեղ կան և՛ թոշակառուներ, և՛ անչափահասներ, և՛ աշխատունակ տարիքի քաղաքացիներ, ինչպես նաև բնակչության այն հատվածը, որը զրկվել է արտերկրից ստացվող տրանսֆերտների ինչ-որ մասից, կորցրել աշխատանքը և այլն։
Ինչ վերաբերում է հասցեականությանը, նախարարի խոսքերով՝ դեռևս 2008թ. աշնանից այդ ուղղությամբ հետևողական քայլեր ենք ձեռնարկել։
-Արդյունքում այսօր մենք ընտանեկան նպաստի համակարգն էապես մաքրել ենք, այսինքն՝ զգալի թվով ընտանիքներ, ովքեր ամենատարբեր կեղծ փաստաթղթերի ներակայացմամբ ընդգրկվել էին համակարգ, այսօր համակարգից դուրս են մնացել, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի իրականում անապահով ընտանիքները կարողանան դիմել, փաստագրվել և նպաստի իրավունք ձեռք բերել։ Միայն վերջին 3 ամսվա ընթացքում 30 հազար ընտանիք, ովքեր նախորդ 6 ամսվա ընթացքում փաստագրված չէին եղել, դիմել են սոցիալական ծառայություններին, փաստագրվել և նրանց գերակշիռ մասը ձեռք է բերել ընտանեկան նպաստի իրավունք,- ասաց Ա. Համբարձումյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը նշեց նաև, որ նպաստների չափերի բարձրացման կոնկրետ հնարավորությունները դեռ քննարկվում են, սակայն կարծում են, որ պետական բյուջեով նախատեսված գումարները բավարար են տարեկան կտրվածքով լրացուցիչ ֆինանսական հատկացման խնդիր չունենալու համար։
Արեգնազ Մանուկյան