«Ճահճային» գերեզմանոցում թաղված ադրբեջանցի զինվորներին վերահուղարկավորել են այլ վայրում
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մահացած 18 ադրբեջանցի զինծառայողների մարմինները, որոնք թաղված էին Բաքվի համաքաղաքային գերեզմանատանը, տեղափոխվել են Յասամալի շրջանի նահատակների («շեհիդ») պուրակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը:
Գերեզմանների տեղափոխման գործընթացն իրականացվել է հոգևորականների և զինծառայողների հարազատների մասնակցությամբ:
Մի քանի օր է մահացած զինծառայողների ծնողները բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Ադրբեջանում՝ կապված իրենց որդիներին Բաքվի արվարձաններում գտնվող «ճահճային» գերեզմանոցներում թաղելու հետ: Ծնողները հայտարարել են, որ 18 զինծառայողներին առանց ընտանիքների համաձայնության են հուղարկավորել այդ վայրում։ Հարազատները հանել են շիրմաքարերը, արդյունքում պարզվել է, որ գերեզմանները ողողված են ջրով։ Ադրբեջանի ղեկավարությունը պաշտոնապես հերքում է գերեզմանների ջրով լցված լինելու հանգամանքը, սակայն ի վերջո ճնշումների արդյունքում որոշում է կայացրել վերահուղարկավորել զինծառայողների մարմինները: