Լրահոս

18.05.2011 10:53


Նոր մանրամասներ Արցախի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Նոր մանրամասներ Արցախի փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
Մայիսի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ին Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտ իրար են բախվել 24-ամյա Սերգեյ Բախշյանի վարած «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի և «ԳԱԶ-32213» մակնիշի երթուղային միկրոավտոբուսը. վարորդները և «ԳԱԶ-32213» միկրոավտոբուսի 2 ուղևորներ տեղում մահացել են։Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Երևան քաղաքի ՛՛Էրեբունի՛՛ բժշկական կենտրոն են տեղափոխվել 9 ուղևոր. Երևան քաղաքի բնակիչներ, 1957թ.-ին ծնված Վալերի Պետրոսյանը, 1957թ.-ին ծնված Հովսեփ Փափազյանը, 1978թ.-ին ծնված Աննա Խաչատրյանը, 1996թ.-ին ծնված Մարիաննա Մուրադյանը, 1991թ.-ն ծնված Հռիփսիմե Ստեփանյանը, Սիսիան քաղաքի բնակիչներ, 2004թ.-ին ծնված Գոռ Հայրապետյանը և 1990թ.-ին ծնված Գեղամ Գաբրիելյանը, Գյումրի քաղաքի բնակիչ, 1984թ.-ին ծնված Մուշեղ Գևորգյանը և Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ, 1993թ.-ին ծնված Գոռ Պապոյանը: Մինչ շտապօգնության ժամանումը պարամեդիկների կողմից տուժածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Փրկարարների ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել այրված դիակները և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.36-ին, մարվել`22.35-ին: Ավտոմեքենաները այրվել են ամբողջությամբ: Գոռ Հայրապետյանը տեղափոխվել է այրվածքների կենտրոն. առողջական վիճակը գնահատվում է ծանր` ստացել է ոտքերի և նստատեղի այրվածքներ (25%), գտնվում է շոկային վիճակում: Ըստ հերթապահ բժիշկների՝ Գ.Հայրապետյանի, Գ.Պապոյանի, Հ.Ստեփանյանի և Մ.Մուրադյանի առողջական վիճակը կայուն ծանր է, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը