Աշխարհ

01.02.2021 19:07


Ադրբեջանում ջրի սակագները բարձրացել են, թեև Արցախի մի շարք ջրային պաշարներ հայտնվել են նրա վերահսկողության տակ

Ադրբեջանում ջրի սակագները բարձրացել են, թեև Արցախի մի շարք ջրային պաշարներ հայտնվել են նրա վերահսկողության տակ

Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Բաքվում, Սումգայիթում, Խըրդալանում և Ապշերոնի շրջանում բնակչության ջրամատակարարման սակագինը կկազմի 0,7 մանաթ՝ 1 խորանարդ մետրի դիմաց:

Ներկայումս հանրապետության բնակչության ջրամատակարարման սակագինը 1 խմ-ի համար 0,35 մանաթ է:

«Սակագնային խորհուրդը, հաշվի առնելով «Ազերսու» ԲԲԸ-ի դիմումը, Բաքվի, Սումգայիթի, Խըրդալանի և Ապշերոնի շրջանի բնակիչների ջրամատակարարման սակագինը սահմանել է 70 քապիկ, վարչական տարածքային այլ ստորաբաժանումներում` 60 քապիկ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այլ բաժանորդների համար ջրամատակարարման սակագինը մնացել է 1 մանաթ:

Բացի այդ, Մաքսային միության որոշման համաձայն, բնակչության համար կոյուղու ծառայությունների սակագինը սահմանվում է 30 քապիկ (ներկայումս`15 քապիկ), այլ բաժանորդների համար` 1 մանաթ:

Հիշեցնենք, որ 2020 թ. ամառը Ադրբեջանում ջրային ռեսուրսների լրջագույն խնդիրներ էին առաջացել. Ադրբեջանի տարածքով անցնող գետերը ցամաքել էին՝ մեծ վնաս հասցնելով գյուղատնտեսությանը։

Պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել ինչպես Մատաղիսի ջրամբարը, այնպես էլ ջրային պաշարներով հարուստ Քարվաճառի շրջանը (որի ջրերով է սնուցվում նաև Սևանա լիճը)։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը