Տնտեսական

01.02.2021 10:02


Երևան-Մոսկվա միակողմանի ամենաէժան ավիատոմսը շուրջ 480 ԱՄՆ դոլար է, իսկ միջին գինը՝ շուրջ 760 դոլար․ տոմսերը գրեթե սպառված են

Երևան-Մոսկվա միակողմանի ամենաէժան ավիատոմսը շուրջ 480 ԱՄՆ դոլար է, իսկ միջին գինը՝ շուրջ 760 դոլար․ տոմսերը գրեթե սպառված են

Երևան-Մոսկվա միակողմանի ամենաէժան ավիատոմսը 250.000 ՀՀ դրամ արժե (շուրջ 480 ԱՄՆ դոլար), իսկ միջին գինը՝ 395821 դրամ է (շուրջ 760 դոլար)։

Mediaport-ի տեղեկություններով՝ տոմսերը գրեթե սպառված են և չնայած մեծ պահանջարկին՝ ռուսական կողմը թռիչքների քանակը չի ավելացրել, և կա որոշում, որ մարտի 1-ից ՌԴ սահմանը կրկին փակվելու է Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ համավարակը սոցիալ-տնտեսական հետևանանքեր է թողել նաև Ռուսաստանի տնտեսության վրա և Հայաստանից արձանագրվող արտագաղթի մեծ ալիքին պատրաստ չեն:

Նշենք, որ փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ կիրականացվի: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» և «Red Wings» ավիաընկերությունները:

«Armenia» ավիաընկերությունը փետրվարի 1-ին չվերթներ է իրականացնելու նաև Միներալնիե Վոդի և Դոնի Ռոստով: Փետրվարի 1-ին և 2-ին չվերթներ են նախատեսված նաև դեպի Վիեննա, Դոհա, Մինսկ, Դուբայ, Թեհրան, Բեյրութ և Կիև:

Այս խորագրի վերջին նյութերը