Կարծիք

01.02.2021 09:47


Հայաստանի պատմության ամենամեծ գաղթը կսկսվի փետրվարի 1-ից

Հայաստանի պատմության ամենամեծ գաղթը կսկսվի փետրվարի 1-ից
Ըստ տարածվող լուրերի վաղը՝ փետրվարի 1-ին բացվելու են դեպի ՌԴ ճանապարհները: Վստահ կարող եմ պնդել, որ մոտակա մեկ ամսում կլինի աննախադեպ չափերի հասնող արտագաղթ: ՀՀ հպարտ քաղաքացիները (հիմնականում նրանք ովքեր սոցցանցերում գրում են NIKOL@ MEZ PRKEC) վաղվանից մեծ խմբերով, ընտանիքներով կարտագաղթեն ՌԴ տարբեր քաղաքներ համալրելով ՌԴ սպասարկման ոլորտի աշխատատեղերը:
Հայաստանի պատմության ամենամեծ գաղթը կսկսվի վաղը՝ փետրվարի 1-ից: Վստահ եմ նաև, որ արտագաղթողները Ռոստովից, Պսկովից, Վլադիկավկազից և ՌԴ այլ երկրորդական քաղաքներից կշարունակեն հայրենիքում ապրողներին հայրենասիրության լատինատառ դասեր տալ, պարտադրելով մեզ սիրել Նիկոլին և իր ուսապարկերին:
Կարծում եմ օրինաչափ կլինի փետրվարի 1-ը այսուհետ օրացույցում նշել որպես ոտքերով քվեարկող հպարտ քաղաքացու օր, կամ հպաաաարտ խոպանչու օր:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը