Կարծիք

30.01.2021 21:58


Իր 3 մլն դրամանոց ժամացույցով Տիգրան Ավինյանը գնացել, Որոտանի և Շուռնուխի չարքաշ գյուղացիներին պատմում է, թե ոնց զորքին նահանջ հրամայելով 150 կմ բերեցին ու հասցրին այս մարդկանց տան շեմին (լուսանկար)

Իր 3 մլն դրամանոց ժամացույցով Տիգրան Ավինյանը գնացել, Որոտանի և Շուռնուխի չարքաշ գյուղացիներին պատմում է, թե ոնց զորքին նահանջ հրամայելով 150 կմ բերեցին ու հասցրին այս մարդկանց տան շեմին (լուսանկար)

Սա Ավինյանն է իր 3 000 000 ՀՀ դրամ արժողությամբ ժամացույցով (6 000$)։ Սրանք ըստ նիկոլապաշտների այն նույն ազնիվ, անկաշառ, փողոցից եկած մաքրամաքուր տղաներն են, որոնք եկել են Հայաստանը փրկելու։

Սա այս թանկարժեք ժամացույցը կապել է, գնացել չարքաշ, աշխատավոր, սահմանապահ Որոտանի և Շուռնուխի գյուղացիների դիմաց կանգնել լոլոներ է պատմում կենտրոնական իշխանության մասին, թե ոնց զորքին նահանջ-նահանջ հրամայելով՝ 150 կմ բերեցին ու հասցրին այս մարդկանց տան շեմին։

Ա՛յ տղա, դու բացատրի մեզ բոլորիս, թե ինչպե՞ս հարստացար, ինչպե՞ս ես ձեռք բերել թանկարժեք ժամացույցդ, ի՞նչ ցոփ ու շվայտ կյանքով ես ապրում, ինչքանո՞վ խուրդեցիք Արցախը, հիմա էլ փորձում եք դա անել Սյունիքի հետ։

Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը