Լրահոս

17.05.2011 18:06


Եժի Բուզեկի պատասխանը հայկական և ադրբեջանական լրատամիջոցներին

Եժի Բուզեկի պատասխանը հայկական և ադրբեջանական լրատամիջոցներին

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Հարավային Կովկասի տարածաշրջան այցից առաջ հարցազրույց է տվել նաև ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը։

Պատասխանելով Արցախ կատարած այցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների հարցին՝ նա ասել է.

–Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ միավոր։ Մենք երբեք չպետք է մոռանանք սովորական մարդկանց կարիքների մասին, որտեղ էլ նրանք ապրեն: Մարդկանց միջև կապերի զարգացումը, առևտրի և տեղաշարժի պայմանների դյուրացումը, օգնության ձեռք մեկնելը` ավելի լավ է, քան նոր պատնեշներ կառուցելը։ Այդուհանդերձ, առանց հստակ ինստիտուցիոնալ  մանդատի վիճելի տարածքներ անհատական այցերը չեն կարող օգտակար լինել հակամարտության խաղաղ կարգավորման կամ փոխըմբռնման բարձրացման համար։

Բոլոր կողմերը պետք է ձգտեն, որքան հնարավոր է շուտ, միջազգային իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Անհրաժեշտ է իրական ջանքեր գործադրել խաղաղ կարգավորման հաստատման ճանապարհին, երկու կողմերը պետք է խուսափեն սադրիչ քաղաքականությունից և հռետորաբանությունից, հայտարարություններից և պատմությունն իրենց նպատակներով օգտագործելուց։ Ես կոչ եմ անում ձգտել փոխընդունելի որոշման, որը կծառայի երկու կողմերի շահերին։

Հատկանշական է, որ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում էլ պատասխանելով «Ինչպե՞ս կմեկնաբանեք 2011 թ. ապրիլի 7-ին Եվրոպական Խորհրդարանի ընդունած` «Եվրոպական հարևանության քաղաքականության տեսություն» բանաձևը և դրա 49-րդ կետը, որը կոչ է անում միջոցներ ձեռնարկել  վստահության ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև «ոչ պաշտոնական կապեր և խորհրդատվություններ զարգացնել անջատված տարածքների հանրության հետ»: Ինչպե՞ս եք նախատեսում կյանքի կոչել այս նախաձեռնությունը» հարցին, Եժի Բուզեկն ասել էր.

-Մենք երբեք չպետք է մոռանանք սովորական մարդկանց կարիքների մասին, որտեղ էլ նրանք ապրեն: Մարդկանց միջև կապերի զարգացումը, առևտրի և տեղաշարժի պայմանների դյուրացումը, օգնության ձեռք մեկնելը` ավելի լավ է, քան նոր պատնեշներ կառուցելը: Սա է ընկած Եվրախորհրդարանի քաղաքականության հիմքում: Վերջերս մենք կոչ արեցինք ԵՄ Գերագույն ներկայացուցչին և Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայությանը (EEAS)` ավելի շատ միջոցներ և ծրագրեր իրականացնել տարածաշրջանում վստահության ամրապնդման ուղղությամբ: Հուսով եմ, որ նա (Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը) համապատասխան միջոցներ կձեռնարկի մեր պահանջների իրագործման համար: Մենք ցանկանում ենք հանրային կարծիքը պատրաստել` ընկալելու լիարժեք կարգավորման օգուտը: Կարևոր է մարդկանց նորից կապել միմյանց և քաջալերել` համատեղ վերաիմաստավորելու պատմությանը: Հուսով ենք, որ այնուհետև անջատված տարածքները տարանջատում խորհրդանշող վայրերից կձևափոխվեն համագործակցության և երկխոսության վայրերի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը