«Ժառանգություն». «Պետք է քրեական գործ հարուցել Նալբանդյան 106/1 հասցեում կատարված ապօրինությունների կապակցությամբ»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին:
Խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ:
Հանցագործության մասին հաղորդման տեքստում մասնավորապես ասվում է.
«Մայիսի 12-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու բազմաթիվ բնապահպանական ու հասարակական ակտիվիստների հետ միասին այցելեցին Սայաթ Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան եւ Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք, որտեղ «Ավագշին» կազմակերպությունը բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել է շուրջ 9.000 քառակուսի մետր տարածք, սկսել է ապօրինի շինարարություն եւ վտանգել բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը:
Հենց տարածքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ տվյալ տարածքում ծառերը կտրելու թույլտվություն առկա չէ:
Իր հերթին` ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչության կողմից դադարեցվել է հիշյալ կազմակերպության կողմից ինքնակամ շինարարական գործունեությունը, քանի որ կառուցվող շինության համար բացակայում են օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը եւ առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն:
Նախարարների ու պատգամավորների ստուգայցի օրը Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց Նալբանդյան 106/1 հասցեում ընթացող աշխատանքների առնչությամբ, որով հայտնեցին, որ ,նշված քանդման աշխատանքների թույլտվության համար հիմք է հանդիսացել ,Հասարակության եւ պետական կարիքների համար՝ սեփականության օտարման մասինե ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 09.09.2010թ. հ. 1258–Ն՝ ,Երեւան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասինե որոշման համաձայն 21.10.2010թ. Երեւանի քաղաքապետի եւ «Ավագշին» ՍՊԸ–ի միջեւ կնքված պայմանագրի բաղադրիչ մաս հանդիսացող բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու չափորոշիչները հաստատող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախնական առաջարկը, ՍՊԸ–ի տնօրենի հայտը եւ հայտին կից ներկայացված քանդման աշխատանքների նախագիծըե։
Դեռեւս մարտի 23-ին Երեւանի քաղաքապետարանը տարածքի բնակչությանը գրավոր տեղեկացրել էր, որ ,վերը նշված բակային տարածքի կառուցապատման նախագծային փաստաթղթեր դեռեւս մշակված եւ համաձայնեցված չեն՚:
Ստուգայցի հաջորդ օրը, ամենայն հավանականությամբ կառուցապատողի կողմից, գիշերը տարածքում փակցվում է կառուցվող շենքի մակետը եւ տվյալներ կառուցապատող ընկերության մասին:
Այսպիսով, Նալբանդյան 106/1 հասցեում.
1. Կառուցապատողը թույլատվություն է ունեցել կատարելու միայն քանդման աշխատանքներ` համաձայն քաղաքապետարան ներկայացրած քանդման աշխատանքների նախագծի, սակայն իրականացրել է նաեւ կառուցման, տվյալ պարագայում` հողային աշխատանքներ նույնպես, ինչի իրավունքը չի ունեցել:
2. ՀՀ քաղաքաշինության նախարարի հայտարարությունը ապացույց է նրա, որ կառուցապատող դուրս է եկել թույլատրված գործունեության` քանդման աշխատանքների շրջանակներից, իրականացրել է ապօրինի շինարարական գործունեություն, եւ դրա ապացույցն է այն, որ պահանջվել է դադարեցնել ապօրինի գործունեությունը:
3. Չունենալով Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված ու հաստատված կառուցապատման նախագիծ, ինչը պահանջում է նաեւ նախօրոք կազմակերպված հանրային լսումներ եւ ստացված բնապահպանական եզրակացություն, ,Ավագշինե ՍՊԸ–ն արդեն իսկ ազդարարել է, թե ինչ է կառուցում, ինչը օրենքի խախտում է:
4. Չունենալով տարածքում առկա բազմամյա ծառերի հատման թույլտվություն, որոշ ծառեր, տարածքի բնակիչների պնդմամբ, արդեն իսկ հատվել են, իսկ որոշները` լրջորեն վտանգվել նրանց անմիջական հարեւանությամբ կատարված հողային աշխատանքների հետեւանքով:
Վերոգրյալի հիման վրա Ձեզ ենք դիմում հանցագործության մասին հաղորդմամբ` խնդրելով քրեական գործ հարուցել վերը նշված ապօրինությունների փաստերի առնչությամբ»: