Լրահոս

17.05.2011 17:39


Դօրիանի պիեսի ցուցադրության մասին տարածված հայտարարությունը կեղծ է

Սոցիալական ցանցերում, այլ վեբ կայքերում (այդ թվում նաև տոմսերի վաճառքով զբաղվող Toms.am կայքում) Դօրիանի` «Արհեստական արբանյակը» պիեսի ցուցադրության մասին տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Համաձայն այս ամսվա սկզբին համացանցի միջոցով տարածվող գովազդի` ներկայացման ցուցադրությունը տեղի է ունենալու Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում, հունիսի 6-ին: Դրամատիկական թատրոնի ադմինիստրացիան, սակայն, հերքում է սույն տեղեկատվությունը: Թատրոնի հաշվապահությունը տեղեկացրեց, որ տվյալ ամսաթվին թատրոնում որևէ ներկայացման ցուցադրություն չի նախատեսվում, իսկ «Արհեստական արբանյակը» ներկայացման ցուցադրության համար թատրոնի դահլիճն հատկացնելու խնդրանքով իրենց առհասարակ չեն դիմել: Toms.am կայքի աշխատակազմը, որտեղ տեղադրված է կեղծ ներկայացման մասին հայտարարությունը և ընդունվում են տոմսերի պատվերներ, ի պատասխան պիեսի հեղինակի ներկայացուցչի զգուշացմանը, նշեց, որ «Գործ չունեն թատրոնների հետ» ու այն, որ Դրամատիկական թատրոնում նման ներկայացում չի ցուցադրվելու` իրենց չի հետաքրքրում. «Մենք գործ ունենք պատվիրատուի հետ», հավելեց կայքի աշխատակիցը:

Նշենք նաև, որ պատվիրատուն ԵԹԿՊԻ ուսանող Ֆրունզե Գևորգյանն է, ով նախկինում արդեն ցուցադրել է ներկայացումը: Սույն թվականի հունիսին վերջինս «ՀայՀեղինակ» կազմակերպության միջոցով կատարել է հեղինակության յուրացում` ամրագրելով նշված պիեսն իր անվամբ: Յուրացումը բացահայտելուց հետո, սակայն, կազմակերպությունը զրկել է Գևորգյանին պիեսի նկատմամբ իրավունքներից:

Խաչատուր Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը