Հարուցվել է քրեական գործ` փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի թիվ 2 դպրոցի հիմնանորոգման ընթացքում «Մանուելա» ՍՊ ընկերության տնօրեն Է. Բազիկյանը, ամբողջական ծավալով չկատարելով նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքները, Արարատի մարզպետարան ներկայացրած կեղծ կատարողական ակտերում հավելագրումներ կատարելու միջոցով, օգտվելով մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու հանգամանքից, տեխնիկական հսկողություն իրականացնող Ա. Գաբրիելյանի օժանդակությամբ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 23 715 000 դրամ գումար` պետությանը պատճառելով ծանր հետեւանքներ առաջացնող էական վնաս:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ, 38-178-րդ հոդվածի 3-րդ, 325-րդ հոդվածի 1-ին եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասերով:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչություն