Լրահոս

17.05.2011 17:02


Ռուսաստանն Իսրայելին զսպվածության կոչ է արել

Ռուսաստանի ԱԳՆ–ն պաղեստինա–իսրայելյան հակամարտության սրման կապակցությամբ հայտարարություն է տարածել։

Մոսկվան Իսրայելին և  տարածաշրջանային բոլոր կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն դրսևորել, զերծ մնալ բռնություններից և դրության հետագա սրացում թույլ չտալ։

–Ստացված  տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15–ին՝ պաղեստինցիների կողմից ամեն տարի նշվող «Նակաբա»–ի (աղետ) օրը (1948թ. իսրայելական պետության կազմավորման հետ  կապված), բողոքի բազմաթիվ գործողություններ են տեղի  ունեցել ինչպես Իսրայելի  կողմից գրավված Հորդանանի արևմտյան հատվածում, գրավված պաղեստինյան տարածքներում՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմն ու Գազայի հատվածը, այնպես էլ Իսրայելին սահմանակից  Լիբանանում, Սիրիայում և Հորդանանում, որտեղ  մեծ  քանակությամբ պաղեստինցի  փախստականներ են ապրում։ Միևնույն ժամանակ, առանձնակի ծանր դրություն է ստեղծվել լիբանանաիսրայելական սահմանի մոտ և Հոլանդական բարձունքների գրավված շրջանում, որտեղ իսրայելական զինծառայողները կրակ են բացել ցուցարարների վրա, որոնք փորձել են անցնել բաժանման գիծը։ ԶԼՄ–ների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ դրա հետևանքով ընդհանուր առմամբ 15 պաղեստինցի  է զոհվել, տասնյակներն էլ վիրավորվել են,–ասված է Ռուսաստանի ԱԳՆ–ի  տարածած հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը