Կարծիք

29.01.2021 11:08


Մենք մեր երազած բանակն այն ժամանակ ենք ունենալու, երբ դրա թերություններից չխոսեն մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ թերություն ու միջակություն են

Մենք մեր երազած բանակն այն ժամանակ ենք ունենալու, երբ դրա թերություններից չխոսեն մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ թերություն ու միջակություն են

Մենք մեր երազած բանակն այն ժամանակ ենք ունենալու, երբ դրա թերություններից չխոսեն մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ թերություն ու միջակություն են։

Ու դա չի նշանակում, թե մենք աչքներս փակելու ենք և ասենք, թե ամեն ինչ հոյակապ է։

Մեր բանակը,մի շարք խնդիրներով հանդերձ, լավագույնն էր տարածաշրջանում, հաղթողի հոգեբանությամբ էին այնտեղ ծառայում։ 2018-ից առավելապես, իսկ դրանից առաջ՝ ևս, մի շարք կիսատ-պռատներ սկսեցին պրոպագանդան ընդդեմ բանակի։ Այդ պրոպագանդայով մրոտեցին և՛ բանակի անցած փառավոր ուղին, և՛ բոլորի հոգիները։ Ժողովուրդը սկսեց ատել նրանց, ում շնորհիվ ապրել է։

Ամենի գագաթնակետը մարտի 1-ի դատավարությունն է։ Մարդիկ, ովքեր փախել էին բանակից, պղծել սրբություններ, ուրացել սեփական հորը, բռնաբարել սեփական հարսին, խեղել դատարանների բնականոն գործունեությունը, սկսեցին դատել մարդկանց, ովքեր մեզ հարյուրամյակների զրկանքներից հետո ՀԱՂԹԱՆԱԿ էին բերել։

Ասում են, թե հաղթողներին չեն դատում։ ԱՅՈ՛, նորմալ պետություններում այո, իսկ մեզ մոտ հենց հաղթողներին են դատում։ Մեզ մոտ չեն սիրում հաղթողին, քարկոծում ու անուն են կպցնում։

Կարճ ժամանակում պիտի մաքրենք երկիրը նշված տեսակներից, մաքրենք վերջնականապես, ԱՄԵՆ ԳՆՈՎ։

Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը