Կարծիք

29.01.2021 09:49


Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները քրգործ են կարում

Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները քրգործ են կարում

Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրեական գործ են կարում «հայահավաքի» բռնված մոտ երկու տասնյակ մասնակիցների, ինչպես նաև հավաքի մասնակից չհանդիսացող, բայց այնուհանդերձ բռնված անձանց նկատմամբ։

Մասնավորապես, այս պահին քրեական գործ է կարվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ, որը «հայահավաքի» մասնակից չի եղել, և «դեպքի վայրում» է հայտնվել հավաքի հետ չկապված պատճառով։ Էդգար Ղազարյանի շահերը ներկայացնում է փաստաբան Արմեն Գալստյանը։ Այժմ վարույթը փոխանցված է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն։

***

Պարույր Սևակի փողոցում տեղակայված Երևանի քննչական վարչությունում անսովոր եռուզեռ էր։ Ոստիկանության տարբեր բաժիններից, հոգնած ու անտարբեր ոստիկանների ուղեկցությամբ, բերվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ թարմ-թարմ կարված քրեական գործով «պրիմեռկա» անցնելու համար։ Բերման ենթարկվածներ, ոստիկաններ, փաստաբաններ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ընթերականեր, քննիչներ, ազգականներ ու նույնիսկ 1-2 տարեկան ճստո։ Նույն գորգաձիգ միջանցքում։
Մրվում են թղթեր՝ ծանուցագրեր ու հարցաքննության արձանագրություններ, քննիչները զանգում են վերադասներին, վերադասները՝ էլ ավելի վերադասներին, որ հասկանան՝ ինչպես են վարվում կոնկրետ այս կամ այն բերման ենթարկվածի հետ - տուն են թողնում, թե ձերբակալում են։
Քննիչները մտքում հայհոյում են էն օրենքը գրողին, որ նույն գործով նույն մարդիկ չեն կարող լինել ընթերակա, իսկ մյուս բոլորը՝ մի վախկոտ ստահակի, որը կոտրել է մեր բոլորի մեջքն ու ապականել մեր հացուջուրը։
Բոլորը «աշխատում են»...
ՀԳ. Չեմ հիշում ի՛նչ նախարարի օգնական, էս «տոնական» օրով դու աշխատանքի գնացի՞ր։ Աշխատեցի՞ր։ Գոհ ե՞ս։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը