Աշխարհ

28.01.2021 21:39


Լիբանանում վերսկսվել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև

Լիբանանում վերսկսվել են բախումները ոստիկանների և ցուցարարների միջև

Լիբանանյան Տրիպոլի քաղաքի կենտրոնում հավաքված ցուցարարներն այրել են քաղաքապետարանի մուտքային դարպասները և քարեր են նետում իրավապահների ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ցույցի հարյուրավոր մասնակիցներ քարեր են նետում քաղաքապետարանի ուղղությամբ և փորձում են ոստիկանության կողմը հետ նետել ծուխ արձակող նռնակները, որոնք իրավապահներն օգտագործում են հավաքված ցուցարարներին ցրելու համար:

Նշվում է, որ դեպքի վայրում գտնվում են Կարմիր խաչի շտապ օգնության և քաղաքացիական պաշտպանության մեքենաները: Ներկա պահին բանակը չի մասնակցում ուժային գործողություններին:

Հիշեցնենք, որ նախօրեին դաժան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոսրիկանների միջև: Իրավախախտներն ուժայինների ուղղությամբ մի քանի մարտական նռնակներ էին նետել: 9 ոստիկան վիրավորում էր ստացել: Ընդհանուր առմամբ ավելի քան 200 մարդ է տուժել:

Ցույցերը, արդեն 4 օր է, ինչ շարունակվում են: Փողոց դուրս եկած քաղաքացիները պահանջում են միջոցներ ձեռնարկել կյանքի պայմանները բարելավելու ուղղությամբ և վերացնել կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով սահմանված պարետային ժամը:

Այս խորագրի վերջին նյութերը