Վրաստանում խանութների և հասարակական տրանսպորտի վերագործարկումից հետո «հանգստյան օրերի կարանտին» կսահմանվի. Թբիլիսի, Բաթումի, Գորի, Թելավի, Փոթի և Զուգդիդի քաղաքներում հասարակական տրանսպորտը չի աշխատի շաբաթ և կիրակի օրերին, սրճարանները, ռեստորաններ, խանութներ և շուկաները նույնպես չեն գործելու: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:
Այս մասին տեղեկացնելով կառավարության աշխատակազմի ճեպազրույցի ժամանակ՝ երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն բացատրել է, որ համաճարակաբանական իրավիճակը պահպանելու համար կարևոր է, որ մարդկանց շարժունակությունը շաբաթական 2 օր ցածր լինի:
Նրա խոսքերով՝ հաշվի առնելով տարբեր երկրների պրակտիկան, որոշվել է օգտագործել սահմանափակումները շաբաթական 2 օր: Պարտադիր չէ, որ դրանք լինեն շաբաթ և կիրակի օրերը:
«Մենք կդիտարկենք իրավիճակը ազգային մասշտաբով և, հավանաբար, կանդրադառնանք այս խնդրին, որպեսզի որոշենք ՝ «փակ» կլինեն շաբաթ և կիրակի օրերը, թե՞ շաբաթվա որևէ այլ օրեր»,-պարզաբանել է Տիկարաձեն:
Փետրվարի 1-ից Վրաստանում կվերացվեն հոկտեմբերի 28-ից երկրում ներդրված մի շարք սահմանափակումներ. կաշխատեն բոլոր խանութներն ու առևտրի կենտրոնները: Բացի այդ, Վրաստանը որոշել է վերսկսել կանոնավոր թռիչքները, որոնք դադարեցվել էին 2020 թվականի մարտին:
Վրաստանում շաբաթական երկօրյա կարանտին կսահմանվի

Աղբյուրը՝ tert.am