Լրահոս

17.05.2011 15:32


Ո՞վ կստանա Օտարալիզության մրցանակը

2010-2011 թթ Հայաստանում ընդունվեցին Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները, որոնց հետեւանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի եւ հայալեզու կրթության վրա: Այդ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում և հանրությանն ու գալիք սերունդներին են ներկայացվում հայոց լեզվին եւ հայալեզու կրթությանը առավել վնաս հասցրած գործիչները և կազմակերպությունները: Հինգշաբթի, մայիսի 19-ին, ժամը 16:00 Մատենադարանի Մաշտոցի արձանին կից տարածքում տեղի կունենա 2010-2011 թթ Օտարալիզության մրցանակի մրցանակաբախշության արարողությունը, որը ընթացքում հայտնի կդառնան առցանց քվեարկության արդյունքների հիման վրա ընտրված հաղթողների անունները: Մրցանակաբախշության հավակնորդներն են՝

  • 69 այն պատգամավորները, որոնք 2010 դեկտեմբերին Ազգային ժողովում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են Լեզվի և հանրակրթության օրենքների փոփոխությունները
  • Գեղամյան Արտաշես
  • «Դիլիջան միջազգային դպրոցի» հոգաբարձուների խորհրդի հայազգի անդամներ՝ Աֆեյան Նուբար, Գրիգորյան Վարդան, Մկրտչյան Էնդրյու, Պողոսյան Հրանտ Սարգսյան Արմեն, Սարգսյան Տիգրան, Վարդանյան Ռուբեն
  • Եսաջանյան Բելլա, Մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր
  • Երիցյան Սերգո, Լեզվի պետական տեսչության պետ
  • Հարությունյան Խոսրով, նախկին վարչապետ
  • Ղուկասյան Վարդան, Գյումրի քաղաքի քաղաքապետ
  • Սարգսյան Սերժ, Նախագահ
  • Սարգսյան Տիգրան, Վարչապետ
  • Վարդանյան Ռոբերտ, Քվանտ վարժարանի տնօրեն։

Այս խորագրի վերջին նյութերը