Աշխարհ

28.01.2021 13:33


Forbes-ը նշել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներին». նրանց թվում է նաև Սամվել Կարապետյանը

Forbes-ը նշել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներին». նրանց թվում է նաև Սամվել Կարապետյանը

Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաների»` վարձակալությունից ամենաբարձր եկամուտ ստացող ընկերությունների ցուցակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Առաջին տեղը զբաղեցրել է Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևսկայա պլոշչադ»-ը: Պարբերականի համաձայն` 2020 թվականին ընկերությունն ավելի քան 1.2 միլիարդ դոլար է վաստակել վարձակալությունից: Ընկերության խոշորագույն օբյեկտներից են «Ֆուդ Սիթի» սննդի մեծածախ և մանրածախ կենտրոնը և «Եվրոպեյսկի» առևտրի և զվարճանքի համալիրը:

Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբն է` 585 միլիոն դոլար եկամտով վարձակալությունից: Ընկերության հիմնական օբյեկտներն են Դմիտրովսկոյե մայրուղու վրա գտնվող «Ռիո» առևտրի կենտրոնը, Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը և Novotel Moscow City հյուրանոցը:

Առաջատարների եռյակը եզրափակում է Միխայիլ և Սաիտ-Սալամ Գուցերիևների «Սաֆմար»-ը: Խմբի եկամուտը 460 միլիոն դոլար է կազմել: «Սաֆմար»-ին են պատկանում Moscow Mariott Grand և «Նացիոնալ» հյուրանոցները, Kaleidoscope առևտրի կենտրոնը, ինչպես նաև` գրեթե մեկուկես միլիոն քառակուսի մետր պահեստային տարածք:

Վարկանիշի նորեկներն են Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա»-ն` 90 միլիոն դոլար եկամուտով և RAMO-M խումբը` 65 միլիոն դոլարով:

Forbes-ում պարզաբանել են, որ հաշվի են առել միայն ընկերությունների` վարձույթից ստացված եկամուտը: Տարածքները, որոնք ռանտյեներն օգտագործում են իրենց սեփական կարիքների համար, հաշվի չեն առնվել:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը