Լրահոս

17.05.2011 15:34


Գնդապետ. «Երևան–Ստեփանակերտ ավիաչվերթի բացման դեպքում Ադրբեջանը չի ռմբակոծի քաղաքացիական ինքնաթիռները»

ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հակաօդային պաշտպանության ֆակուլտետի ամբիոնի պետ, գնդապետ Արմեն Գևորգյանը և ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հանդիպում են ունեցել լրագրողների հետ։

Գնդապետ Արմեն Գևորգյանը, մեկնաբանելով Երևան–Ստեփանակերտ ավիաչվերթի բացման առիթով պետական մակարդակով Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքները, ասել է.

«Ադրբեջանը մոռացել է միջազգային համաձայնագրերը։ Չէ՞ որ դրանք քաղաքացիական թռիչքներ են, դրանք ռազմական թռիչքներ չեն, կործանիչ ավիացիա չեն։ Խաղաղ բնակչության տեղափոխման հարցերում ինձ չի թվում, որ նրանք կգնան այդ քայլին, առավել ևս՝ երբ կան համապատասխան ղեկավար օրգաններ, որոնք այդ հարցերով զբաղվում են»։

Ապա ավելացրել է, որ Հայաստանը լիովին պատրաստ է հակահարվածի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը