Հարցազրույց

27.01.2021 21:32


Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Մտավորականների զգալի մասը ևս պետք է միանա ապստամբությանը, Փաշինյանի հրաժարականը կպարտադրենք. Սերժ Սրապիոնյան (տեսանյութ)

Եթե Փաշինյանը չի հեռանում, ապա իրեն հեռացնում են, և դա բազմապատիկ ավելի ցավոտ է լինում իր և իր կլանի համար։ Եթե ուզում է ինչ-որ տեղ մեղմել ցավի ուժգնությունը, պիտի հրաժարական տա, չտա հրաժարականը, նրան կպարտադրենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը՝ հավելելով, որ հասարակությունը պետք է համախմբվի, մտավորականության հիմնական խնդիրը պիտի լինի արդարացնել հասարկության մեջ թմրած և’ միտքը, և’ բնազդները:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել, Սերժ Սրապիոնյանն ասաց.

«Եթե քաղաքական գործիչը, որը շատ լավ հասկանում է նաև մեր երկրից դուրս տեղի ունեցող քաղաքական գործընթացները, շատ ավելին է տեսնում, թե ինչ է նշանակում թուրք-ադրբեջանական զորավարժությունները հենց մեր քթի տակ, մեր սահմանից ընդամենը 20-30 կմ հեռու, մինչև ատամները զինված զորախմբերով անցկացնելը, և գիտե դրա վտանգը այս պահին, նրա ասածը շատ փաստարկված է: Եվ եթե լինի ապստամբություն, մտավորականների մի զգալի մասը, որ իրենց պիտանի կհամարեն, պիտի ապստամբեն, այլ ճանապարհ չունեն»,-ասաց նա:

Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ եթե զգա, որ ինքն էլ է պատրաստ ապստամբության բեռը տանել, ապա ինքը միանալու է:

«Իմ ներսում ես անպայման պատրաստ եմ, որովհետև ես 3 տարի շարունակ զգուշացնում եմ իմ ժողովրդին, թե ինչ պատուհաս է բերել ինքն իր գլխին: Ես դա հասկացել եմ, ճանաչելով այս անձին, հասկացել եմ նրանց գործողությունների հետևանքով: Եվ ասեմ՝ շատերն են հասկացել»,-ասաց նա:

Սերժ Սրապիոնյանի խոսքով՝ պետք է հիշել, որ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը, և հիմա էլ նրա հույսը ոստիկանությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը