Լրահոս

17.05.2011 14:33


Պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին: Շնորհավորելով Հայաստանում Շվեդիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:

Այս խորագրի վերջին նյութերը