Աշխարհ

27.01.2021 22:35


Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահին

Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ է գրել ԱՄՆ-ի նախագահին

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն բաց նամակ Է գրել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել կլիմայական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ և այն զետեղել Է Instagram-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեկ օրում այն հավաքել Է գրեթե հինգ հարյուր հազար «լայք» և ավելի քան չորս հազար մեկնաբանություն:

Դերասանը, որը վաղուց Է զբաղվում բնապահպանական խնդիրներով, Ջո Բայդենին հորդորել Է դառնալ «կլիմայական նախագահ», որը կկարողանա մարդկությանը ետ քաշել «անդունդի եզրից», որտեղ նա հայտնվել Է:

«Դուք կարող եք այնպես անել, որպեսզի ամբողջ աշխարհում հանածո վառելանյութի փոխարեն օգտագործվի զուտ Էներգիա: Դա մեծ թվով աշխատատեղեր կստեղծի, կնվազեցնի վնասակար արտանետումները և զուգահեռաբար կվերացնի տնտեսական և ռասայական անհավասարությունը»,-վստահ Է դի Կապրիոն:

Նա նաև հավանություն Է տվել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների նվազեցման միջոցառումների մասին Փարիզի համաձայնագրին միանալու Բայդենի որոշմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը