Արա Ավետիսյան. «Միջին մասնագիտական ուսհաստատություններում ընդունելության առանձին քննություններ չեն անցկացվի»
ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե այս տարվանից նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար ընդունելության լրացուցիչ, առանձին քննություններ չեն անցկացվի:
–Հանրակրթության շրջանավարտը միասնական կամ ավարտական քննություն հանձնելու դեպքում հնարավորություն կստանա նաև մասնակցել քոլեջների ընդունելությանը մրցութային կարգով: Բոլոր քոլեջներում կան անվճար տեղեր` առվազն մեկ տեղ,–ասել է նա:
Ըստ Արա Ավետիսյանի՝ հասարկությանը պետք է սովորեցնել, որ կոնկրետ յուրքանչյուր աշխատանք պետք է կատարի տվալ մասնագիտության կրթություն ստացած անձը:
–Սա աշխատաշուկայի կանոնակարգման խնդիրն է, որ հայտարարություններում ունենանք ոչ թե՝ պահանջվում են երկարաոտ, բարձրագույն կրթությամբ, սիրունատես աղջիկներ, այլ` այսինչ կրթություն ունեցող, այսինչ հմտություններ, կարողություններ ունեցող աղջիկներ: Բոլոր աշխատանքներն էլ շատ կարևոր են: Մենք կարծում ենք, որ դա կարգավորելը ժամանակի խնդիր է,–ասել է նա:
Արա Ավետիսյանի խոսքերով՝ մեր հասարակության մեջ դեռևս գերիշխում է այն մտածելակերպը, թե բարձրագույն անիմաստ կրթություն ստանալը շատ ավելի հեղինակավոր է, քան միջին կամ նախնական լավ մասնագիտությունը:
– Մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ աշխատաշուկայում պահանջված միջին մասնագիտական որակավորման լավ մասնագետն իսկապես պահանջարկ ունենա: Այդ դեպքում մենք չենք ունենա այն պատկերը, որ բավականին լավ համալսարանական կրթություն ստացած ֆիզիկոսը ստիպված կլինի զբաղվել այս կամ այն տեխնիկական աշխատանքով կամ էլ շուկայում որևէ իրի վաճառքով,–ասել է նա:

7or.am