Կոչ իշխանություններին՝ վերջ տալ գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելուն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանես է եկել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործի առնչությամբ հայտարարությամբ և կոչ է արել խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ քննություն իրականացնել։
«Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը գտնվում են կալանքի տակ: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2010թ. հունվարի 11–ին Ստեփան Հովակիմյանը առանց որևէ հիմքի և արձանագրման բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, պահվել է բաժնում տևական ժամանակ։ Անօրինաբար սահմանափակվել է նրա ազատությունը։
Հունվարի 14–ին Ստեփան Հովակիմյանին նորից կանչել են Կենտրոնական ոստիկանություն։ Նրան, ըստ իր ցուցմունքների, ոստիկանությունում ենթարկել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների՝ ստիպելով, որ խոստովանի, որ ինքն է կազմակեպել և իրականացրել 2010թ. հունվարի 10–ին «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողությունը։
2010թ. փետրվարի 6–ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Ստեփան Հովակիմյանի նկատմամբ նորից բռնություն է կիրառվել։ Ըստ Ս. Հովակիմյանի, նա առանց օրենքով սահմանված կարգի կանչվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ծեծի են ենթարկել, մահակով փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռեզինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։
Նույն օրը քրեական գործ է հարուցվել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի դեմ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Հովակիմյանը գործը քննող քննիչին, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է, որ նա տվյալ հանցագործության՝ «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության հետ կապ չունի և որ 06.02.2010թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում իր կողմից տրված բացատրությունը, ինչպես նաև նույն օրը Կենտրոնական քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը չեն համապատասխանում իրականությանը, գրվել են իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ազդեցության տակ։
Փաստորեն, առանց արձանագրման և օրենքով սահմանված կարգի անձը բերման է ենթակվել ոստիկանություն, տևական ժամանակ պահվել է ոստիկանությունում համապատասխանաբար չի կարողացել օգտվել փաստաբան հրավիրելու, արգելանքի վերցվելու մասին իր հարազատներին տեղյակ պահելու իրավունքներից։ Արդյունքում, բռնությամբ կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա անմիջապես քրեական գործ է հարուցվել։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Հատուկ զեկուցող Սըր Նայջել Ռոդլին իր զեկույցում նշում է. «Ոչ մի ինքնախոստովանական ցուցմունք, որ արվել է ազատազրկված անձի կողմից փաստաբանի կամ դատավորի բացակայությամբ, չպետք է ապացուցողական արժեք ունենա դատարանի համար»:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին
• Իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ:
• Իրականացնել անկախ, արդյունավետ, լիարժեք քննություն խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
• Վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկան»։
Կոչ իշխանություններին՝ վերջ տալ գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելուն
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը հանես է եկել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործի առնչությամբ հայտարարությամբ և կոչ է արել խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ քննություն իրականացնել։ «Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ստեփան Հովակիմյանը և Վահրամ Քերոբյանը գտնվում են կալանքի տակ: Նրանք մեղադրվում են «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ` ՀՀ քր. օր-ի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2010թ. հունվարի 11–ին Ստեփան Հովակիմյանը առանց որևէ հիմքի և արձանագրման բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին, պահվել է բաժնում տևական ժամանակ։ Անօրինաբար սահմանափակվել է նրա ազատությունը։ Հունվարի 14–ին Ստեփան Հովակիմյանին նորից կանչել են Կենտրոնական ոստիկանություն։ Նրան, ըստ իր ցուցմունքների, ոստիկանությունում ենթարկել են ֆիզիկական և հոգեբանական ճնշումների՝ ստիպելով, որ խոստովանի, որ ինքն է կազմակեպել և իրականացրել 2010թ. հունվարի 10–ին «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողությունը։ 2010թ. փետրվարի 6–ին ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Ստեփան Հովակիմյանի նկատմամբ նորից բռնություն է կիրառվել։ Ըստ Ս. Հովակիմյանի, նա առանց օրենքով սահմանված կարգի կանչվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ նրան ծեծի են ենթարկել, մահակով փորձել են հանել նրա շորերը և անարգանքի ենթարկել, հանել են կոշիկները, ռեզինե մահակներով հարվածել են ոտքերի տակ, հարվածել են գլխին։ Հարվածել են այնքան ժամանակ, մինչև վերջինս համաձայնել է տալ պահանջվող խոստովանությունը։ Նույն օրը քրեական գործ է հարուցվել Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի դեմ։ Քրեական գործի նախաքննության ընթացքում Ս. Հովակիմյանը գործը քննող քննիչին, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննող Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին հայտնել է, որ նա տվյալ հանցագործության՝ «Մոսկվա» կինոթատրոնում կատարված գողության հետ կապ չունի և որ 06.02.2010թ. ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում իր կողմից տրված բացատրությունը, ինչպես նաև նույն օրը Կենտրոնական քննչական բաժնում որպես կասկածյալ տված ցուցմունքը չեն համապատասխանում իրականությանը, գրվել են իր նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների ազդեցության տակ։
Փաստորեն, առանց արձանագրման և օրենքով սահմանված կարգի անձը բերման է ենթակվել ոստիկանություն, տևական ժամանակ պահվել է ոստիկանությունում համապատասխանաբար չի կարողացել օգտվել փաստաբան հրավիրելու, արգելանքի վերցվելու մասին իր հարազատներին տեղյակ պահելու իրավունքներից։ Արդյունքում, բռնությամբ կորզվել է ինքնախոստովանական ցուցմունք, որի հիման վրա անմիջապես քրեական գործ է հարուցվել։ Այս կապակցությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Հատուկ զեկուցող Սըր Նայջել Ռոդլին իր զեկույցում նշում է. «Ոչ մի ինքնախոստովանական ցուցմունք, որ արվել է ազատազրկված անձի կողմից փաստաբանի կամ դատավորի բացակայությամբ, չպետք է ապացուցողական արժեք ունենա դատարանի համար»:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում ՀՀ իշխանություններին
• Իրականացնել արդար դատավարություն Ստեփան Հովակիմյանի և Վահրամ Քերոբյանի գործով, որպես ապացույց չօգտագործելով այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ:
• Իրականացնել անկախ, արդյունավետ, լիարժեք քննություն խոշտանգումների վերաբերյալ հայտարարության կապակցությամբ, հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
• Վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու արատավոր պրակտիկան»։
Նույն թեմայով՝ http://7or.am/archives/58589