Լրահոս

17.05.2011 14:01


ԿԳ փոխնախարար. «2012–ից միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետպատվերով տեղերը 50%–ով կավելանան»

ԿԳ փոխնախարար. «2012–ից միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետպատվերով տեղերը 50%–ով կավելանան»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, անդրադառնալով Հայաստանում միջին մասնագիտական կրթությանը, ասել է, որ այդ ոլորտը մի տեսակ աչքաթող էր արվել։

–Նկատի ունենալով հանրակրթության և բուհական ոլորտների բարեփոխումները՝ միջին մասնագիտական ոլորտի բարեփոխումների գործընթացը Հայաստանում վաղ սկսեցինք՝ դեռևս 7 տարի առաջ: Ծրագրում ընդգրկվեցին 12 քոլեջներ, որոնք վերանորոգվեցին և կահավորվում են: Դրանք իրականացնում են ոչ միայն միջին մասնագիտական կրթություն, այլև վերապատրաստում աշխատաշուկայի պահանջարկի հիման վրա: Ընդունվել է ոլորտի զարգացման ռազմավարություն,–ասել   է նա:

Ըստ Արա Ավետիսյանի՝ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն առաջիկա երկու տարիների ընթացքում կհանձնվեն նախարարության ենթակայությանը, որի  նպատակն է պատվերի բովանդակային ձևավորումն ու քանակի, որակի ապահովումը, որպեսզի պատվիրատուն և կատարողը կարողանան  փոխկապակցված աշխատել և վերահսկվել:

– Տեխնիկական, շինարարական, գյուղատնտեսական բոլոր մասնագիտությունների գծով մասնագիտությունների ցանկը և դրանց համար տրամադրվող տեղերը մեծանում են աշխատաշուկայի արդի պահանջների համաձայն: Կրճատվում են մանկավարժական մասնագիտությունների գծով  պետպատվերային տեղերը, իրավագիտության տեղերն արդեն քանի տարի է՝ զրոյացվել են,–ասել  է նա:

Արա Ավետիսյանի խոսքերով՝ 2012–ից միջին մասնագիտական կրթական հաստատություններում գործող 2 300 պետպատվերով տեղերը կավելանան 50%–ով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը