Լրահոս

17.05.2011 13:01


Քուշկյանը դուրս կգա «սև ցուցակից»

Քուշկյանը դուրս կգա «սև ցուցակից»

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ պետական կառույցներում տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավիճակի վերաբերյալ 2011թ. առաջին եռամսյակի տվյալների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարը տեղեկատվություն չտրամադրելու համար հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության մասին օրենքը խախտող պաշտոնյաների «սև ցուցակում»:

Այսօր ԱԺ–ում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ինքը հայտնվել այդ «սև ցուցակում»:

–Մենք միշտ ինֆորմացիա տրամադրում ենք, այնտեղ տեխնիկական խնդիր է եղել, և մենք խիստ զգուշացում ենք հայտարարել, որ անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի տեղեկատվությունը,-հայտարարել է նա,–առաջին տարին է, որ լսում եմ՝ մտել եմ այդ ցանկում, և այս տարի էլ դուրս կգամ։

Այս խորագրի վերջին նյութերը