Լրահոս

17.05.2011 13:08


Հրդեհների հետևանքով Կանադայում մի ամբողջ քաղաք է տարհանվել

Հրդեհների հետևանքով Կանադայում մի ամբողջ քաղաք է տարհանվել

Ալբերտա կանադական վարչական տարածքում հրդեհները ստիպել են տեղի իշխանություններին ամբողջությամբ տարհանել Սլեյվ–Լեյք քաղաքը։ «Associated Press»–ի տվյալներով՝ այն բանից հետո, երբ բնակավայրը լքել է մոտ 7 հազ. բնակիչ, այնտեղ մնացել են միայն արտակարգ ծառայությունների աշխատակիցները։

Սլեյվ–Լեյքի տարհանման մասին հայտարարվել էր դեռ անցած կիրակի, երբ անտառային հրդեհները մոտեցել էին քաղաքին։ Իրավիճակը վատթարացել է ուժգին քամու պատճառով, որը հանկարծակի փոխել է ուղղությունը։ Գործակալության տվյալներով՝ հրդեհները քաղաքին մոտեցել են երկու կողմից։

Հրդեհների պատճառով, բացի Սլեյվ–Լեյքից, տարհանվել են ևս մի քանի բնակավայրեր, ինչպես նաև առնվազն մեկ նավթամշակող հրապարակ։

Հրդեհների առաջացման պատճառ են համարվում շոգ եղանակը, ինչպես նաև ուժեղ քամիները։

Այս խորագրի վերջին նյութերը