Ադրբեջանը «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին մասնակցելու համար ծախսել է 2 մլն եվրո
Այս տարի Ադրբեջանը «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթին մասնակցելու համար ծախսել է մեկ մլն ավելի քիչ, քան նախորդ տարի։ Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» պարբերականը։
«Էլդարի և Նիգյարի շոուի, նրանց զգեստների և նախապատրաստության համար ծախսվել է 2 մլն մանաթ, որը մեկ միլիոնով քիչ է նախորդ տարվա ծախսածից»,–նշել է պարբերականը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում, որն անցկացվում էր Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, հաղթանակ է տարել Ադրբեջանի պատվիրակությունը «Running Scared» երգով։