Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի․ «168 ժամ»
«Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ: Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ: Պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի: Մեկ տարվա ընթացքում պարտքն ավելացել է 8,8 տոկոսով:
Պարտքի աճը շատ ավելի մեծ է դրամով արտահայտված: Հաշվի առնելով դրամի թուլացումը՝ պարտքի աճը մեկ տարում կգերազանցի 18 տոկոսը:
Հիշեցնենք, որ դրամի թուլացումը բացասական գործոն է պարտքի սպասարկման համար: Պարտքի մեծ մասը տարադրամով է, և ազգային արժույթի արժեզրկումը ծանրացնում է դրա սպասարկումը: Դրամի թուլացման հետևանքով ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ լինում պարտքը սպասարկելու համար: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են: Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք վճարում է պետական բյուջեն: Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով կառավարության պարտավորությունները գերազանցում են 7,5 մլրդ դոլարը: Անցած տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 677 մլն դոլարով կամ գրեթե 10 տոկոսով: Սակայն սա, ըստ ամենայնի, այն ամբողջ աճը չէ, որն անցած տարի տեղի է ունեցել կառավարության պարտավորություններում: Ինչ-ինչ պատճառներով, գոյացած պարտավորությունների մի մասը հավանաբար պետական պարտքի ցուցանիշներում կներառվի ավելի ուշ:
Եղան տեղեկություններ, որ կառավարությունը ևս 1 մլրդ դոլարը գերազանցող պարտք է կուտակել արցախյան պատերազմի ժամանակ գնված ռուսական զենքի դիմաց: Պատերազմի ժամանակ կառավարությունը ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Հասկանալի պատճառներով, դրա համար վճարումներ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Զենքը ձեռք է բերվել ապառիկով, որի դիմաց մեծ պարտք է կուտակվել:
Քանի որ մեր պետական բյուջեն ի վիճակի չէ միանգամից վճարել այդ գումարները, ենթադրվում է, որ դրանք կձևակերպվեն որպես պետական պարտք: Սպասվում էր, որ այդ մասին փաստաթուղթ կստորագրվի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Սակայն այդ մասին այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեղավ:
Ըստ էության, դեռևս չճշտված հարցեր կան, որոնք հավանաբար կհամաձայնեցվեն առաջիկայում: Բայց դրանից, բնականաբար, ոչինչ չի փոխվում:
Էական չէ ռուսական զենքի ձեռքբերման դիմաց գոյացած պարտավորությունները պետական պարտքի մեջ կներառվեն մեկ կամ մի քանի ամիս առա՞ջ, թե՞ հետո: Եթե հայտարարված տեղեկատվությունը ճիշտ է, ապա, երբ էլ դա տեղի ունենա, պետական պարտքը միանգամից կավելանա:
Հավանաբար նաև դա էր նկատի ունեցել Ֆինանսների նախարարությունը 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ. երբ ներկայացրել էր կանխատեսումներ, որոնց համաձայն, 2020 թ. վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի: Սակայն այդպես չեղավ: 2020 թ. վերջին պետական պարտքը ոչ թե հասավ 8 մլրդ 850 մլն դոլարի, այլ մոտեցավ 8 միլիարդի: Հազիվ թե կարելի է կարծել, որ տարեվերջից ընդամենը 2 ամիս առաջ Ֆինանսների նախարարությունը կարող էր իր կանխատեսումներում այդպիսի մեծ շեղում թույլ տալ:
Նշանակում է դրա համար եղել են ինչ-որ պատճառներ, որոնք կարող էին կապված լինել ձեռք բերված ռուսական զենքի դիմաց նոր պարտքի ձևակերպումների հետ:
Առաջին անգամը չէ, որ Հայաստանը վարկով զենք է գնում Ռուսաստանից: Նախկինում էլ այդպիսի առիթներ եղել են: Սակայն ոչ երբեք 1 մլրդ դոլարի չափով:
1 միլիարդը հսկայական նոր ծանրություն կլինի պետական պարտքի ու պետական բյուջեի վրա: Հատկապես որ, պարտքերի աճը միայն դրանով չի սահմանափակվում:
Բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար ամեն տարի կառավարությունը ոչ փոքր գումարներ է ներգրավում արտաքին ու ներքին աղբյուրներից: Անցած տարի դրա արդյունքում կառավարության պարտքն ավելացավ շուրջ 677 մլն դոլարով: Այս տարի ևս կավելանա. 2021 թ. բյուջեով նախատեսված է 341 մլրդ դրամի դեֆիցիտ, որը պիտի լրացվի պարտքերի հաշվին: Կառավարությունը պարտքն ավելացնում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջոցներով:
Անցած տարի արտաքին պարտքը համալրվել է 298 միլիոնով: Եվս 375 միլիոնով աճել է ներքին պարտքը: Կառավարությունը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացնում ներքին պարտքը՝ մեծացնելով դրա սպասարկման ճնշումը պետական բյուջեի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: