Լրահոս

17.05.2011 11:26


Կարապետ Ռուբինյանը հավատում է փոփոխություններին

Կարապետ Ռուբինյանը հավատում է փոփոխություններին Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի ղեկավար Կարապետ Ռուբինյանը հավատում է, որ առաջիկա 1–2 տարվա ընթացքում Հայաստանում կլինեն այն փոփոխությունները, որոնց համար ինքը պայքարում է։ –Իսկ այդ փոփոխությունները կլինեն այն  դեպքում, երբ կարողանամ իմ գաղափարները հնարավորինս լայն շրջանակների հասու դարձնել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Կարապետ Ռուբինյանը։ Այդ դեպքում, ըստ նրա, Հայաստանը կլինի ազատ, բարեկեցիկ կյանքով ապրող քաղաքացիների երկիր, մարդիկ կձգտեն վերադառնալ Հայաստան։ –Պետք է լինեն համակարգային փոփոխություններ, պետք է լինի ժողովրդավարություն, պետք է լինի օրենքի գերակայություն, պետք է լինի ազատականություն,–ավելացրել է Կ. Ռուբինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը