Լրահոս

17.05.2011 10:55


Վազգեն Խաչիկյանի նկատմամբ քրեական գործ դեռ չի հարուցվել

Վազգեն Խաչիկյանի նկատմամբ քրեական գործ դեռ չի հարուցվել

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի նկատմամբ քրեական գործ դեռևս չի հարուցվել։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը։ Նրա խոսքերով՝ Խաչիկյանի նկատմամբ գործ հարուցելու հարցն այժմ գուշակությունների դաշտից է, քանի որ դա պարզ կլինի Վերահսկիչ պալատի կողմից այդ կառույցում իրականացված ստուգումների վերաբերյալ դատախազություն նյութեր ուղարկելուց հետո միայն։

Իսկ այս պահին Գլխավոր դատախազությունում արդեն մի քանի գործ է հարուցվել Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների մասին Ֆինանսների նախարարության ուղարկած նյութերի հիման վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը