Լրահոս

17.05.2011 10:46


ՆԱՏՕ–ի ուժերը Միսրաթի նավահանգստի մոտ ոչնչացրել են պայթուցիկներով լի նավը

ՆԱՏՕ–ի ուժերը Միսրաթի նավահանգստի մոտ ոչնչացրել են պայթուցիկներով լի նավը

«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքի զինվորական հրամանատարությանը, հաղորդում է, որ ՆԱՏՕ–ի ռազմանավերը Միսրաթ քաղաքի նավահանգստի մոտ ոչնչացրել են մի նավ, որում եղել են մեկ տոննա պայթուցիկներ։

Լիբիական ափամերձ գոտում պարեկություն են իրականացնում ՆԱՏՕ–ի մոտ 20 նավեր, որոնք ապահովում են ՄԱԿ–ի կողմից ընդունված՝ դեպի Լիբիա զինամթերքի մատակարարումն արգելող բանաձևերի իրականացումը։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, արևմտյան զինվորականների տվյալներով՝ Միսրաթ քաղաքին են մոտեցել երկու փչովի արագաշարժ մոտորանավակներ, որոնցից մեկն արագորեն թաքնվել է ՆԱՏՕ–ի նավերի մոտենալու ժամանակ։

ՆԱՏՕ–ի ներկայացուցիչների կարծիքով Քադաֆին ցանկանում էր օգտագործել այդ նավը որպես խայծ թշնամու նավերը ոչնչացնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը