ՌԴ-ն Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը դատապարտել է «Նավալնիի աջակիցների կազմակերպած ցույցերին աջակցելու և ՌԴ-ի ներքին գործերին միջամտելու համար»
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ՝ ԱՄՆ դեսպանատանը դատապարտելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների կազմակերպած ցույցերին աջակցելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ria.ru-ն։
«Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ, և վճռականորեն դատապարտել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից սոցիալական ցանցերում և առցանց հարթակում մի շարք ռուսական քաղաքներում անօրինական ակցիայի մասին հաղորդագրությունների տարածման կապակցությամբ»,-հայտարարել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ «ԱՄՆ դեսպանը տեղեկացվել է, որ իրենց տարածած հայտարարությունները Մոսկվան դիտարկում է ՌԴ-ի ներքին գործերին ուղղակի միջամտություն»։
«Մոսկվան ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան գործողությունների կապակցությամբ ամերիկյան կողմին կոչ է անում պահպանել ռուսական օրենքները»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը հունվարի 23-ի բողոքի ակցիաների ֆոնին հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «պաշտպանում են բոլոր մարդկանց խաղաղ ցույցերի, կարծիքների արտահայտման ազատության իրավունքը, իսկ ռուսական իշխանությունների գործողություններն ուղղված են այդ իրավունքների ճնշմանը»։

Աղբյուրը՝ tert.am