Աշխարհ

25.01.2021 15:50


Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ընդլայնված նիստ է անցկացրել տեսակոնֆերանսի ռեժիմով և քննարկել 2020 թվականին կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները: Նշվել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացի:

Ադրբեջանի իշխանությունները հենց նրանց նկատմամբ են հետախուզում հայտարարվել:

Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին Ղարաբաղի Հադրութի շրջանում 62 հոգուց բաղկացած «հայկական դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կատարվում է քննություն:

Մինչդեռ հայկական կողմը համարում է, որ բոլոր նրանք, ովքեր բանտարկված են Ադրբեջանում, ռազմագերիներ են, և պնդում է, որ նրանց պետք է անհապաղ վերադարձնել հայրենիք՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը