Կարծիք

25.01.2021 15:32


ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում

ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու գործում
Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական (Նավալնի և այլն) իրադարձությունները մեզ համար առաջին հերթին դիտարկելի են տարածաշրջանում ՌԴ դերի, ազդեցության և մեր ընդհանուր անվտանգային համակարգում ունեցած շարժերով։
Բացի նրանից, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի, ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել, որի դրսևորումներից է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։
ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում և բնական է, որ ցանկացած գործընթաց, որը կարող է ռիսկի տակ դնել, վնասել ՌԴ-ի դերակատարությունը նվազագույնը խորհելու տեղիք է տալիս։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը