Աշխարհ

25.01.2021 15:11


Իրանի ԱԳ նախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ

Իրանի ԱԳ նախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ

Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները:

Իրանի ԱԳ նախարարը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Երևան: Զարիֆը նաև կլինի Թբիլիսիյում և Մոսկվայում:

Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատել:

Այս խորագրի վերջին նյութերը