Բյուջեի եկամուտների խայտառակ թերհավաքագրում՝ ինչպես է մատուցվում կեղծիքը
Սուտն ու կեղծիքը այսօր պետական կառավարման համակարգի անբաժանելի բաղադրիչն է։ Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշների մասին խոսելիս, ՊԵԿ ղեկավարից մինչև վարչապետի աթոռին հայտնված մարդ, փորձում են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ լավ է, հարկային եկամուտները կատարվում և գերակատարվում են։ Մինչդեռ, ընդհակառակը, անցած տարի՝ 2020թ․-ին պետբյուջեի հարկային եկամուտների խայտառակ թերհավաքագրում է տեղի ունեցել։ Դրա մասին վկայում են հենց ՊԵԿ հրապարակած տվյալները։
Անցած տարվա ընթացքում հավաքվել է 1,385 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որն անցած տարվա համեմատ նվազել է 5,4 տոկոսով։ Սա համեմատենք նախորդ տարվա 2019թ․-ին հավաքված 1,464 մլրդ դրամ հարկային եկամուտների հետ։ Կստացվի, որ 2020թ․-ին հավաքված հարկային եկամուտները նվազել են 79 մլրդ դրամով։ Սակայն սա ամբողջը չէ։
Այժմ ներկայացնենք տարվա սկզբին նախատեսված եկամուտների և իրականում հավաքվածի միջև տարբերությունը։ Տարվա ընթաքցքում կառավարությունը երկու անգամ նվազեցրեց պետբյուջեի հարկային եկամուտները՝ նախատեսված 1,602 մլրդ դրամից իջեցնելով 1,320 մլրդ դրամի։ Փաստացի հավաքվել է 1,385 մլրդ դրամ, որը 55 մլրդ դրամով ավելի է նվազեցված 1,320 մլրդ դրամից և 217 մլրդ դրամով պակաս սկզբնական 1,602 մլրդ դրամից։ Եվ սա ՊԵԿ ղեկավարները ներկայացնում են որպես գերակատարում։ Ցինզիզմ է իհարկե, երբ տարվա ընթացքում երկու անգամ իջեցնում և սահմանում ես 282 մլրդ դրամով ցածր նիշ, ապա «հերոսաբար» հավաքում ես քո իսկ սահմանած ցածր նիշից 55 մլրդ դրամով ավելի գումար և ներկայացնում դա որպես գերակատարում։ Մյուս ցինիզմն այն է, որ վերոնշյալ 55 մլրդ դրամից 53 մլրդ դրամը «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցված գումարն է։ Այսինքն, եթե այդ գումարը կառավարությունը չվերցներ, դժվարությամբ կհավաքեր անգամ իր կողմից իջեցված հարկային եկամուտները։
Հիշեցնենք նաև, թե Նիկոլ Փաշինյանը ինչպես էր հանրությանը խաբում բյուջեի եկամուտների երկու տարում իբր 1 մլրդ դոլարով ավելացման մասին։ Պաշտոնական ցուցանշներում սակայն այդ 1 մլրդ դոլարը գոյություն չուներ։ Նրա նշած երկու տարիների ընթացքում պետական բյուջեի եկամուտներն ավելանում էին այն չափով, ինչ չափով ավելացել են նախորդած տարիների ընթացքում և «աննախադեպ» ոչինչ չկար։ Եվ ահա առաջին իսկ փորձության դեպքում՝ կորոնավիրուս և պատերազմ, հարկային եկամուտների «աննախադեպ» ավելացման մասին փուչիկը պայթեց։ Եթե 1 մլրդ դոլարով ավելի հարկային եկամուտներ ավելի հավաքված լիներ 2018-2019 թթ․-երին, ապա դա առավել քան բավարար կլիներ կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված լրացուցիչ ծախսերը ծածկելու համար։ Գաղտնիք չէ, որ պետական բյուջեի ծախսերը այդ տարիներին կտրուկ թերակատարվել էին։ Դրանք կամ թերակատարվել են, քանի որ եղած գումարը չի բավարարել, այսինքն գոյություն չի ունեցել լրացուցիչ հավաքված 1 մլրդ դոլար, կամ թերակատարվել են լրացուցիչ գումարի առկայության դեպքում ու հայտնի չէ, թե որտե՞ղ է այն և ինչպե՞ս է ծախսվել։
Եվս մեկ «աննախադեպ» ցուցանիշ։ Հայասանի Հանրապետության գոյության տարիներին պետական բյուջեի եկամուտները նախորդող տարվա համեմատ պակաս են հավաքվել միայն մեկ անգամ՝ 2009 թ․-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում։ Երկրորդ անգամ դա եղավ 2020 թ․-ին, այն էլ բյուջեի եկամուտները երկու անգամ նվազեցնելուց հետո։ Սա է Նիկոլ Փաշինյանի «կառավարման» հետևանքը։

Աղբյուրը՝ yerevan.today