Մուբարակը մտադիր է ներողություն խնդրել եգիպտական ժողովրդից
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարակը մտադիր է ներողություն խնդրել իր ժողովրդից և համաներում խնդրել։
Ինչպես փոխանցում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը, համապատասխան նամակն արաբական լրատվամիջոցներում կտարածվի այսօր ավելի ուշ։ Եգիպտոսի նախկին առաջնորդն իր ուղերձում խնդրում է ներել իրեն ու իր ընտանիքին մարդկանց նկատմամբ կատարած բոլոր հանցագործությունների համար։
«ՌԲԿ»–ն փոխանցում է, որ Մուբարակը նաև հայտարարելու է իրեն պատկանող բոլոր ակտիվները երկրի ժողովրդին հանձնելու պատրաստակամության մասին։
Հիշեցնենք, որ օրերս Հ. Մուբարակի կինը՝ Սյուզան Մուբարակը, հրաժարվել է իր սեփականությունից՝ հօգուտ պետության։ Ակտիվների ընդհանուր արժեքը կազմում է 3,5 մլն դոլար։
Հայտնի է, որ Մուբարակը նույնպես պատրաստ է պետությանը հանձնել իր ակտիվները, մասնավորապես 143 մլն դոլար գումարով բանկային հաշիվը։