Լրահոս

17.05.2011 09:43


ՀԵՄ ՀԿ. «Կազմակերպիչներին հորդորում ենք Բաքու ուղարկել երգչի կամ երգչուհու, որը կկրի Արցախի ավանդական տարազ»

Եվրատեսիլային թոհուբոհն այս տարի հայաստանյան ներկայացուցիչների համար  տհաճ ավարտ ունեցավ:Երգչուհի Էմմին  չանցավ անգամ եզրափակիչ փուլ,ինչը երբևէ տեղի չէր ունեցել Հայաստանը ներկայացնող երգիչ-երգչուհիների հետ:Որքան գիտենք,եզրափակիչ փուլ անցնելու համար անհրաժեշտ է ձայներ հավաքել թե հեռուստադիտողների քվեների միջոցով,թե ժյուրիի անդամների քվեարկությամբ տրված միավորներով:Բնականաբար մեր սփյուռքում ապրող հայրենակիցները սեփական քվեներն ակտիվորեն ուղղեցին հայրենակցի օգտին։ Իսկ ժյուրին... Փաստորեն ժյուրին չտվեց համապատասխան միավորներ հայ երգչուհուն: Զարմանալի կերպով եզրափակիչ փուլ չանցավ նաև մշտապես այդ մրցույթում բարձր միավորներ հավաքող Թուրքիան:Սակայն եզրափակչում հայտնվեց Ադրբեջանը`մեկ այլ թուրքալեզու պետություն,որը բռնազավթել է Արևելյան Հայաստանի հողերի մեծ մասը,այսինքն` կա մեծ խնդիր այս երկու պետությունների միջև:Այսպիսի մրցույթներում կազմակերպիչները սովորաբար ամեն բան անում են Հայաստանի և Ադրբեջանի` առաջին տեղի համար պայքարից խուսափելու,այդպիսի պայքարը շրջանցելու համար:

Այսպիսով խաղից հանելով Թուրքիային`թուրքալեզու ազգերի քվեները միայն Ադրբեջանին ուղղելու համար,խաղից հանելով Հայաստանին`առճակատումից խուսափելու համար,Արևմուտքը լուծեց կարևոր խնդիր: Մահմեդական առաջնորդի սպանությունից օրեր անց,մահմեդական Լիբիայի շուրջ առաջացած խնդիրներից հետո ցույց տվեց,թե իրենց ոչինչ չունեն մահմեդականների դեմ: Եզրակացություն.այս տարի Հայաստանը զոհ գնաց Եվրոպական  ուժերի կեղտոտ խաղին: Հայաստանյան կազմակերպիչներին հորդորում ենք  մյուս տարի ևս մրցույթում  ցուցաբերել մասնակցություն, Բաքու  ուղարկել Հայ երգչի  կամ երգչուհու,որը կկրի Արցախի ավանդական տարազ,ինչպես նաև երգի  ընտրության հարցում ընտրել ավելի շատ Հայկական մշակույթ  պարունակող երգ և բեմականացում:

Հայազն Երիտասարդների Միաբանության մշակութային հանձնախումբ

Այս խորագրի վերջին նյութերը